Վրաստանը հրաժարվել է մասնակցել «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստին, որը տեղի կունենա Երևանում՝ հոկտեմբերի 28-30-ը։ «Մենք խորապես մտահոգված ենք «քաղաքացիական հասարակության» անվան տակ այն անհատներին լիագումար նիստին հրավիրելու որոշմամբ, որոնք աջակցել են Վրաստանում կառավարությունը տապալելու վերջին փորձին»,- ասել է Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին:               
 

Թշնամու հանդեպ հիշաչար լինենք

Թշնամու հանդեպ հիշաչար լինենք
27.10.2025 | 11:56

Զարմանալի և զայրանալի է, որ մենք ինքներս մեր հանդեպ ներողամիտ չենք, անգամ հիշաչար ենք իրար հանդեպ։

Ինչու՞։

Իսկ թշնամու հանդեպ ո՛չ։

Ինչու՞։

Ցավում եմ , որ իմ հայրենակիցները կառուցել էին արդյունաբերական այդ հսկա Բաքու քաղաքը և ստեղծել էին մշակութային և մարդկային հարաբերությունների հրաշալի մի միջավայր` իր դրական մթնոլորտով:

Ի դեպ, բաքվեցիների հիմնական մասը Լեռնային և Դաշտային Արցախի և Սյունիքի գյուղերից ու քաղաքներից գնացած հայերն էին, որոնք իրենց հետ տարել էին զուտ հայկական փոխհարաբերությունների լավագույն մշակույթը:

Զարմանալի է՝ տասնյակ տարիների ընթացքում հայերս չհասկացա՞նք արդյոք, որ այն, ինչը ստեղծվում է հոգով ու սրտով, ազնիվ աշխատանքով, չի կարելի հենց այնպես թողնել ինչ-որ մեկին՝ անհատ կլինի, թե առավել ևս՝ ազգ ու ժողովուրդ, ով որևէ ներդրում չի ունեցել այդ գործի մեջ, տվյալ դեպքում այդ չարաբաստիկ քաղաքի կառուցման ու հարստացման գործում։

Մանկության և երիտասարդության տարիներն ամեն մարդու համար թանկ են ու քաղցր հուշեր են պահում իրենց մեջ, բայց իդեալականացնել այն ու մոռանալ, թե ինչպես վարվեցին այդ քաղաքի իսկական տերերի՝ հայերի հետ «բարեկամ» դարձած ադրբեջանցիները, կարծում եմ՝ վտանգավոր հիվանդություն է։

Այդ հիվանդությունը կոչվում է անհիշաչարություն։ Իհարկե, հարազատական-ընկերական հարաբերություններում հիշաչարությունը բնավորության վատ գիծ է համարվում. այդպիսի մարդիկ իրենց շրջապատում անընդհատ հիշեցնում են իրենց հասցված վիրավորանքը կամ վնասը և հաճախ նույն կերպ են պատասխանում նրանց, ումից ստացել են այդ վերաբերմունքը։

Եվ շրջապատի մարդիկ էլ զգուշանում են այդպիսի մարդկանցից, որոնք տարիներով չեն մոռանում իրենց հասցված վնասն ու վիրավորանքը և ամենաանսպասելի պահին կարող են համարժեք կամ ավելի ուժգին պատասխան տալ։ Բայց ժողովուրդների ու մանավանդ պետությունների կողմից քաղաքական և ռազմական հանցագործությունների ենթարկված ազգը, եթե մոռանում է այդ հանցագործությունները և ինքնապաշտպանական առողջ բնազդը չի դրդում նրան հիշաչարության, այսինքն, նախ զգուշավորություն և անվստահություն ցուցաբերել այդ հանցապարտ երկրի ու նրա ժողովրդի նկատմամբ, և մարդկայնորեն արդարացված՝ հավատ չընծայել այդ ազգերին, իսկ ինքնապաշտպանությունից դրդված՝ նաև պատասխան հակահարված տալու կամք և հետևողականություն դրսևորել։

Եթե մենք՝ հայերս , ունենայինք գոնե բավարար չափով հիշաչարություն մեր ոխերիմ թշնամու հանդեպ, ապա 1908թ. Բաքվի կոտորածներից հետո այնպիսի դաս կտայինք կազմակերպիչներին ու կատարողներին , որ նրանք չէին համարձակվի 1918թ. ,1968թ. և առվել ևս սահմռկեցուցիչ 1988 թվականի ցեղասպանություն իրականացնելու և ընդհանրապես երբևէ մեր դեմ դավադրություն,և առավել ևս կոտորած չէին իրականացնի, պատերազմն էլ վերադիր։ ՈՒրեմն, հիշաչարությունը ազգի և ժողորդի խաղաղ ու ապահով ապրելու կարևոր գրավականն է։

Թշնամու հանդեպ լինենք հիշաչար, հայե՛ր ջան։ 12 Հուլիսի 12, 2015 թ.։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 442

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ